Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակելու Պուտին-Բարոզու հեռախոսազրույցի մանրամասները

ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակելու Պուտին-Բարոզու հեռախոսազրույցի մանրամասները
03.09.2014 | 12:23

ՌԴ նախագահի աշխատակազմը տիրապետում է Վլադիմիր Պուտինի և Ժոզե Մանուել Բարոզուի հեռախոսազրույցի ինչպես գրավոր արձանագրությանը, այնպես էլ ձայնագրությանը, և պատրաստ է հրապարակելու դրա բովանդակությունը՝ հանելու համար բոլոր թյուրիմացությունները: Այս մասին ասվում է ԵՄ-ում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովի՝ Եվրահանձնաժողովի նախագահին հղված նամակում: Չիժովը նշել է, թե վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև իտալական «La Repubblica» թերթը մեկնաբանություններ են հրապարակում Բարոզուի և Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ: Թերթերը նշում են, թե Եվրահանձնաժողովի նախագահը հեռախոսազրույցից մանրամասներ է պատմել ԵՄ-ի իր գործընկերներին՝ Ռուսաստանի նախագահին վերագրելով խոսքեր, որոնք ակնհայտորեն կտրված են համատեքստից: «Ես վստահ եմ, որ այդ մակարդակի գաղտնի խոսակցությունների բացահայտումը դուրս է ընդունված դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից»,- նշել է Չիժովը: Վերջինս նաև նշել է, որ Պուտինի աշխատակազմը կարող է հրապարակել հեռախոսազրույցի բովանդակությունն այն դեպքում, եթե երկու օրվա ընթացքում Բարոզուն չտեղեկացնի իր առարկությունների մասին հրապարակման առնչությամբ: Հիշեցնենք, որ «La Repubblica»-ն և մի շարք ԶԼՄ-ներ հրապարակեցին Բարոզուի և Պուտինի հեռախոսազրույցից մասնրամասներ: Հրապարակումների մեջ մասնավորապես նշվում էր, որ իբր թե Պուտինն ասել է. «Եթե ցանկանայի, երկու շաբաթում կգրավեի Կիևը»:
Երեկ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, թե Պուտինի խոսքերը կտրված են համատեքստից և այլ իմաստ են ունեցել: ՈՒշակովի խոսքով ՝ հեռախոսազրույցի մանրամասների բացահայտումը դուրս է ընդունված դիվանագիտական չափանիշներից:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ